AM
7 Հունիս 2004 - 19:03 AMT

ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 82 ԸՆՏԱՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ

Տարեսկզբից մինչ օրս Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության է տեղափոխվել 82 ընտանիք Հայաստանից, ԱՊՀ երկրներից ու Միջին Արեւելքի: Վերաբնակների ընդհանուր թիվը կազմել է 326 մարդ, այդ թվում` 134-ը երեխա: Ինչպես հաղորդել է ԼՂՀ փախստականների, միգրացիայի եւ վերաբնակեցման հարցերով վարչության պետ Սերժ Ամիրխանյանը, այժմ սփյուռքահայերի ֆինանսական աջակցությամբ կառուցվում է ավելի քան 100 տուն, որոնք նոր բնակիչներին կհանձնվեն ընթացիկ տարվա օգոստոսին: Ընդ որում, նա ավելացրել է, որ նախապատվությունը տրվում է բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքներին: Բացի այդ, Ս.Ամիրխանյանի խոսքերով, Իսպանիայի հայոց առաջնորդարանի միջոցներով ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում կառուցվում է միջնակարգ դպրոց: Եվս մեկ դպրոց կկառուցվի Մարտակերտի շրջանում Թեհրանի հայոց առաջնորդարանի միջոցներով: