Տպագիր լրատվամիջոցները խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ ավելի ազատ են եղել, քան հեռուստաընկերությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։
«Յուրաքանչյուր պարբերական իր համակրանքների, սկզբունքների, հայացնքների շրջանակներում կարողացավ քարոզչությունը տանել»,–ասաց թերթի խմբագիրը։
Օհանյանի հավաստմամբ, իրենք բազմաթիվ սպառնալքիներ են ստացել, սակայն ոչ ոքի չի հաջողվել իր կամքը թելադրել «Հրապարակին» ։





