AM
11 Մայիս 2012 - 11:28 AMT

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել է Եռաբլուր

ՀՀ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես Երկրապահի օր: Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը, հայտնում է ԱԺ մամլո հաղորդագրությունը:

ԱԺ նախագահը մասնակցեց Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կատարեց հոգեհանգստի կարգ։

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծեցին հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարեւորեցին նրանց անխորտակելի ոգով նոր սերնդիդաստիարակությունը։

Երկրապահի օրվան նվիրված քայլերթ կատարեցին եւ Արեւելյան մարտարվեստի իրենց հմտությունները ցուցադրեցին «Պատանի երկրապահ» ակումբի սաները։