AM
9 Հունիս 2004 - 13:54 AMT

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՀԵՏԵՎԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Հունիսի 13-ին` Եվրախորհրդարանի ընտրությունների օրը, ՀՀ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները Ֆրանսիայի ընտրատարածքներից մեկում կհետեւեն ընտրությունների ընթացքին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հայ խորհրդարանականները` ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ՀՀ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ այցի ընթացքում ֆրանսիացի պատգամավորների հետ կքննարկվեն հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը, կայցելեն Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, հանդիպումներ կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ու պատգամավորների հետ: