«Մարիոթ» հյուրանոցային ցանցը տոնում է իր 85-ամյակը։ Բացի այդ մայիս ամսվա երկրորդ ամբողջ շաբաթը «Մարիոթ» հյուրանոցային ցանցը անցկացնում է աշխատակիցների գնահատման շաբաթ, որի ընթացքում աշխատակիցները միմյանց շնորհակալություն են հայտնում ողջ տարվա ընթացքում բարեհաջող համագործակցության համար:
«Մարիոթ» հյուրանոցից տեղեկացնում են, որ միջոցառումների շրջանակներում Երևան է ժամանել հյուրանոցային ցանցի Արևելյան Եվրոպայի Եկամուտների կառավարման տարածաշրջանի տնօրեն Սթիվ Հորվասը:
Մայիսի 14 Սթիվ Հորվասը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ղեկավար անձնակազմի հետ միասին մեկնել է Կոտայքի մարզ այցելելու «ՍՈՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ի սաներին: «ՍՈՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ի հետ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը համագործակցում է արդեն մեկ տարի տարատեսակ բարեգործական միջոցառումների շրջանակներում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ղեկավարությունը երեխաներին այցելել էր փոքրիկ նվերներով, անակնկալներով և պաղպաղակով երեխաների օրը ուրախ և անմոռանալի դարձնելու համար:
Սթիվ Հորվասը նշեց, որ «Մարիոթ» ցանցի համար նման բարեգործական միջոցառումները շատ կարևոր տեղ են զբաղեցնում ցանցի ռազմավարության մեջ:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «ՍՈՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ի համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:





