Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին: Դաշնամուրի ուսուցչուհի, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել. Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ Համեստ Ավանեսյանին, նույն քոլեջի փողային բաժնի դասատու Վագիֆ Գրիգորյանին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի և ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ Պավել Ղարաբեկյանին:





