Վերջերս ակտիվ քննարկվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պատգամավորական մանդատը վայր դնելու հնարավորությունը: Փոստանջյանը պարզաբանել է թերթին. «Ովքեր այդ սուտը հնարել են, երևի թե իրենցից պարզաբանում խնդրեիք, «Ժառանգություն» կուսակցությունն իր անելիքները, հետընտրական շրջանն է քննարկում և իր տեղը քաղաքական դաշտում` լինի հրապարակում, ԱԺ-ում, թե այլ վայրում: Մենք դա քննարկում ենք, և լավագույն ձևաչափը, որը կծառայի մեր ժողովրդին, դուք շուտով կիմանաք»: Թերթը նշում է, որ Փոստանջյանի տրամադրությունն «առանձնապես բարձր չէր, ու նա չկոնկրետացրեց, թե «Ժառանգություն»-ն ինչ էր քննարկում»:





