AM
15 Մայիս 2012 - 07:03 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Պաշտոնյաների կանայք հանդիպել են ռեստորանում

Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, օրերս ռեստորաններից մեկում հավաքվել են պաշտոնյաների կանայք։ «Մեր աղբյուրները պնդում են, որ նրանց կազմի մեջ են եղել մեծն վարչապետի տիկինը, «Ջերմուկ Գրուպ» ընկերության Աշոտ Արսենյանի` Քլոսի կինը, «Վալեքս Գրուպ»–ի սեփականատերերի տիկնայք, նախարարական կանայք և շատ ուրիշները, որոնց հավաքույթը վերածվել է «Բացահայտում» հաղորդաշարի, որի ընթացքում «պերվի կրուգ» կանայք անկեղծացել են, թե որտեղ կուզենային տեսնել խելքի մեջ կորած իրենց ամուսիններին, և ում ինչ է պետք այս կյանքում ընդհանրապես։ Հավաքավծներից ոմանք նախ ափսոսանք են հայտնել, որ իրենք սեփական առանձնատուն չունեն Գերմանիայում և Ֆրանսիայում ` ասելով, որ այդ երկրներն են իսկական երկրի նման , այլ ոչ թե հարկայինով ու մաքսայինով իրենց ամուսիններին խեղդամահ անող Հայաստանը, իսկ որոշներն էլ ուղղակի անկեղծ խոստովանել են, որ իրենց ամուսինների տեղը ոչ թե խորհրդարանն է կամ գործադիրում պաշտոն ստանալը, այլ ճիշտ և ճիշտ հանգստյան տներից մեկում մշտականով հանգսիտ ձևակերպելը, քանի որ բիզնես դասի կանանցից մեկը, չդիմանալով այդ խոսակցութայն լարվածությանը, պարզապես տեղից պոռթկացել է. «Համ սաղ գործերն ենք մենք անում, համ սրանց ասում ենք քաղաքականության մեջ ոնց պահեն, համ էլ տանջվում ենք իրենցից շատ։ Անունն էլ եղավ, որ իրենք օրվա հերոսներն են, մենք էլ տունը նստած համավոր հարսները»»,–գրում է օրաթերթը։