AM
14 Հունիս 2004 - 17:30 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիա այցելած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հունիսի 9-ին հանդիպումներ է անցկացրել երկրի Ազգային Ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալլիի եւ մի շարք ֆրանսիացի պատգամավորների հետ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ա.Ղուկասյանը նաեւ հրավիրվել է ընդունելությանը Մարսելի քաղաքապետարանում, որտեղ նա հանդիպել է տեղի վարչակազմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախագահը պարգեւատրվել է «Պատվո կրծքանշանով»: