Սյունիքի մարզի թիվ 27 ընտրատարածքից Հայաստանի խորհրդարան է ընտրվել ամենաերիտասարդ պատգամավորը` 27-ամյա Վահե Հակոբյանը: Ինչպես այսօր հայտնել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Վ.Հակոբյանն այդ ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն էր: Նա գլխավորում է Քաջարանի «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը:





