AM
15 Մայիս 2012 - 07:58 AMT

«Երկիր». Ընտրակաշառքները հետ են հավաքում

Թերթը գրում է, որ չնայած ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել։

«Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տված 10 կամ 20 հազար դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում։ և այսպես, փողերը կայծակնային արագությամբ սկսել է հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»–ներում ապրանքների գները անհամեմատ թանկացել են։ Աճել է հատկապես այն ապրանքների գները, որոնք ինքն անձամբ է ներկրում։ Բնակիչները, որոնք մայիսի 6–ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում օրինակ շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներց։ Ի դեպ, որոշ գազալցակայաններում սկսել են գազը սովորականից քիչ լիցքավորել»,–գրում է «Երկիրը»։