AM
14 Հունիս 2004 - 18:42 AMT

ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 15-16-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կկայանա ԱՊՀ անդամ-երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությանը, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի Ոստիկանության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ պետություններում հանացավորության իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ծրագրերի կատարման ընթացքը: Որպես առանձին հարց կքննարկվի մարդկանց առեւտրի դեմ պայքարում համագործակցության խնդիրը, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի հարցերը: