Ռուսաստանի ջավախահայերի միությունը հայտարարություն է տարածել կապված Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու մասնակի փլուզման հետ, որտեղ ասվում է, որ Վրաստանի իշխանությունները Սուրբ Նշան, ինչպես նաև այլ հայկական եկեղեցիները պետք է հանձնեն Վրաստանի հայկական թեմին. «Մենք մեծ հարգանքով են վերաբերվում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, սակայն դրա հետ մեկտեղ ուզում ենք ասել, որ այդ տեսակ կոնֆորմիստական գործողություններով նրա կողմից գլխավորվող թեմը ոչ մի բանի չի հասնի։ Վաղուց արդեն պետք է առաջ շարժվել և օգտագործել միջազգային իրավունքի գործիքները, մասնավորապես դիմել եվրոպական ժողովրդավարական ինստիտուտներին, դատարաններ և այլն։ Մենք կարծում ենք, որ «թագավորից ողորմություն» խնդրելու փուլն արդեն անցած է։ Պետք է անցնել ավելի գործնական քայլերի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ջավախահայերը կոչով դիմել են նաև Թբիլիսիի հայ համայնքին, Վրաստանի և Թբիլիսիի հասարակական և այլ կառույցներին` համարձակորեն օգտագործելու պայքարի բոլոր միջոցները և կանգնելու Վրաստանի հայոց թեմի կողքին` ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների։
«Մենք դիմում ենք վրաց հասարակությանը, նախագահին և Վրաստանի կառավարությունը, Ուղղափառ եկեղեցուն և կոչ ենք անում հարգել ոչ վրացի հասարակության հոգևոր–կրոնական իրավունքերը, պահպանել նրանց դարերի պապտմություն ունեցող մշակութային արժեքները ներկայիս Վրաստանի տարածքում։
Մենք հայտարարում ենք, որ Եվրախորհրդի և միջազգային հասարակության առջև ստանձնած ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պարտավորությունների և ՄԱԿ–ի հռչակագրի համաձայն Վրաստանի իշխանությունները պետք է Սուրբ Նշան եկեղեցին, ինչպես նաւե Թբիլիսիի հայկական մյուս եկեղեցիները հանձնեն Վրաստանի հայկական թեմին։





