Եվրամիության անդամ 25 երկրների արտաքին գործերի նախարարներն երեկ Լյուքսեմբուրգում որոշում են ընդունել «Դրացիության եվրոպական քաղաքականությունը» տարածել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա: Ինչպես ասվում է Եվրամիության գլխավոր քարտուղարության կողմից հրապարակված նյութերում, այդ երկրներին հավասար հնարավորություններ կընձեռվեն Եվրամիության հետ կապերը զարգացնելու համար, այդ թվում` գործողությունների համատեղ պլանների իրականացման միջոցով:





