AM
16 Մայիս 2012 - 05:59 AMT

«Հայկական ժամանակ». Հիմա էլ ծխախոտն են թանկացրել

«Երեկվանից այդ թանկացումները դրսևորվեցին նաև մանրածախ առևտրում։ Օրինակ «Չեսթերֆիլդ» ծխախոտի մեծածախի գինը 385 դրամից բարձրացել է միանգամից մինչև 425 դրամի, «Պառլամենտինը»` 660–ից 680–ի, «Մարլբորոյի» տեսակներից մեկը թանկացել է տասը դրամով, «Ռեդ ընդ ուայթ»–ը 240դրամից դարձել է 250 դրամ։

Նշենք, որ ծխախոտի մեկ–երկու տեսակներ էժանացել են չնչին չափով։ Օրինակ «Էլեմ»–ի մեծածախ գինը նվազել է 5 դրմաով, սովորական «Մարլբորոյի» գինը 540–ից նվազել է 530–ի։ Վերջին շրջանում ներկրվող ծխախոտի հարկման ոլորտում օրենսդրական որևէ փոփոխոթյուն տեղի չի ունեցել։ Պարզապես ընտրություններն են ավարտվել և այն, ինչը օրենսդրական նախկին փոփոխությունների հետևանքով պետք է թանկանար, թանակցել է հիմա»,–գրում է օրաթերթը։