AM
16 Մայիս 2012 - 06:49 AMT

«Հայկական ժամանակ». «Հանրապետություն» կուսակցությունը կսատարի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Հայկական ժամանակը» գրում է, որ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրվելու որպես նախագահի թկենածու։

«Միաժամանակ այս օրերին «Հանրապետություն» կուսակցությունում ուշագրավ խմորումներ են տեղի ունենում։ Որոշակիորեն ուրվագծվում են առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու տրամադրություններ։ Ավելին, կուսակցությունում այս թեմայով անգամ լուրջ խոսակցություն է ծավալել։ Այդ հեռանկարը սակայն խիստ դժգոհություն է առաջացրել կուսակցության որոշ անդամների մոտ։ Հակափաստարկը եղել հետևյալը` Րաֆֆի Հովհաննիսյանը խաղում է Սերժ Սարգսյանի խաղը։ Նկատենք, որ այս օրերին Արամ Սարգսյանը հասանելի է միայն կոնկրետ լրատվամիջոցներին։ Նա, ըստ մեր տեղեկությունների, փակվում է իր աշխատասենյակում և առանձնանում անգամ իր կուսակիցներից։ Ի դեպ առայժմ հստակ չէ նաև, թե «Հանրապետությունը» երբ է սկսելու խոստացած փողոցային գործողություները»,–գրում է թերթը։