Մայիսի 15-ին, ժամը 15.40-ին Լոռու մարզի Գարգառ գյուղից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է գյուղի տարածքում գտնվող և Մ-3 միջպետական ավտոճանապարհը միացնող կամրջի հենասյուներին հարակից պատվարը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Գարգառ գետի վրա կառուցված կամրջի հենասյուների հիմքերն ամուր պահելու նպատակով կամրջից 15 մ հեռավորության վրա կառուցվել է 12 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ պատվար: Գետի վարարման հետևանքով նշված պատվարը փլուզվել է: Դեպքի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը:





