AM
16 Մայիս 2012 - 07:57 AMT

Մասիս քաղաքում այրվել է բնակչի տան և հարակից շինության տանիքները

Մայիսի 16-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել` 05.53-ին: Մասամբ այրվել են Կ. Երանոսյանին պատկանող տան և հարակից շինության տանիքները` 20 քմ ընդհանուր մակերեսով: