«Նա նշեց, որ այս պահի դրությամբ դուրս չի գալիս ՕԵԿ–ից։ Հարցին, թե հնարավո՞ր է լքի կուսակցությունը, երբ արդեն հստակ լինի եւ պաշտոնապես հայտարարվի, որ նախարարության քվոտան տրվում է ՀՀԿ–ին, Վարդանյանը պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ` դուրս կգամ, թե` ոչ»,–գրում է թերթը։
«Երկիր»–ի հաղորդմամբ, նա չի հերքել նաեւ նախարարության քվոտան Երեւանի նախկին քաղաապետ Գագիկ Բեգլարյանին տալու մասին լուրը։
«Երբ պաշտոնապես կհայտարարվի, այն ժամանակ էլ կխոսենք, հիմա դժվար է ասել»,–օրաթերթի հետ զրույցում նշել է նախարարը եւ ընդգծել, որ այս պահին ինքն աշխատանքի է։





