AM
16 Մայիս 2012 - 11:25 AMT

2011թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացրել է 183 երիտասարդական ծրագիր և միջոցառում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոբագարձուների խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպությանեզրակացությունը: Օրակարգային երկրորդ հարցով հաստատվել է հիմնադրամի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, նշվել է, որ նախորդ տարի իրականացվել է 183 երիտասարդական ծրագիր և միջոցառում՝ 2010 թ.-ի 69-ի դիմաց:

Այնուհետև, ներկայացվել է հիմնադրամի կանոնադրային և կառուցվածքային փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող ու աջակցող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը: