AM
16 Մայիս 2012 - 13:15 AMT

48-ամյա բժիշկն ինքնասպան է եղել` սավանով կախվելու միջոցով

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգ 48-ամյա Արմեն Թումանյանն այսօր առավոտյան իր տանն ինքնասպան է եղել` սավանով կախվելու միջոցով։

Այս տեղեկատվությունը PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նա նաև հաղորդեց, որ ներկայումս ճշտվում են դեպքի հանգամանքները և նյութեր են պատրաստվում ոստիկանության հատուկ քննչական բաժնում։