AM
16 Մայիս 2012 - 13:53 AMT

Շենգավիթի ջրամատակարարումը մայիսի 18–ին կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի և Արցախի պողոտայի հատման վայրից մինչև Արին-Բերդի 2-րդ նրբանցք, Չեխովի 1-13, Բագրատունյաց 43-ից բարձր համարների, Արցախի 4-րդ և Բագրատունյաց 6-րդ նրբանցքների, Թամանցիների, Մասիսի, Արշակունյաց, Շահամիրյանների, Սևանի, Ս. Զորավար, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Գ.Նժդեհ, Մանթաշյան, Մանանդյան, Եղբայրության, Նիզամի, Վ.Շենգավիթ 2-րդ, Պատկանյան, Կատովսկի, Մադոյան, Հրազդանի, Օդեսայի, Գորգագործների, Մկրտչյան, Շևչենկո փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ն.Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերում կնկատվի ջրի ճնշման անկում: