ԱՄՆ վերլուծաբանները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան վերագործարկել է ուրանի հարստացման հյուսիսկորեական ձեռնարկությունը: Այդ մասին հայտնում է 38north.org կայքը, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա:
Վերլուծաբանների խումբը, որ գլխավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջոել Վիտտը, ուսումնասիրելով լուսանկարները, ենթադրել է, որ խոսքը գնում է «նոր փորձարարական» միջուկային ռեակոտրի մասին, որն աշխատում է թեթև ջրի վրա:
Ռեակտորի վրա աշխատանքը, ենթադրաբար, վերսկսվել է փետրվարի վերջում-մարտի սկզբին:





