AM
17 Մայիս 2012 - 05:41 AMT

«Ժողովուրդ». Կառավարությունը մտադիր է վաճառել Կոնսերվատորիայի շենքը և այն միացնել ԵՊՄՀ-ին

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: «Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը որոշել է Կոնսերվատորին միացնել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: «Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, որն ասաց, որ իրենք ևս նման լուրեր լսել են: Իսկ Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը մեզ հետ զրույցում վրդովված նշեց, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի. «Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, և չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ՝ ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, և նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա՝ քանդել երկրի մշակույթը»,- գրում է թերը: