«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան Մոսկվայից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո իշխանական դաշտում տեղեկություններ տարածվեցին, թե որոշակիացվել է նոր կառավարության ձևավորման հարցը։
«Մասնավորապես, ըստ իշխանական աղբյուրների, ռուսական ղեկավարության հետ ձեռք է բերվել ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի ՕԵԿ–ի միջև կոալիցիա չկազմելու պայմանավորվածություն։ Խոսքը վերաբերում է զուտ ձևաչափին, քանի որ մեր աղբյուրները չեն բացառում, որ կոալիցիա կազմելու փոխարեն` պարզապես ստորագրվի ինչ–որ համաձայնագիր կամ հայտարարություն, որի արդյունքում կհայտարարվի նաեւ, որ այդ 3 կուսակցություները 2013թ–ին պաշտպանելու են Ս. Սարգսյանի թեկնածությունը։ Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստ, որի ընթացքում քննարկելու է ինչպես այս 3 կուսակցությունների հետագա համագործակցության, այնպես էլ այն հարցը, թե ՀՀԿ–ի համամասնական ցուցակից ովքեր են պատգամավորական մանդատ ստանալու, և ընդհանրապես ինչ փոփոխություններ են տեղի ունենալու առաջիկայում։ Ի դեպ` մեր տեղեկություններով, մինչև ԳՄ այսօրվա նիստը Ս. Սարգսյանը ևս մեկ հանդիպում է ունենալու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկայնի հետ»,–գրում է թերթը։





