AM
17 Մայիս 2012 - 06:10 AMT

«Ժողովուրդ». Տամոժնի Գագոյի գլխին «սև ամպեր» են կուտակվել

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Տամոժնի Գագոյի գլխին «սև ամպեր» են կուտակվել: «Մեր տեղեկություններով՝ հենց նա է եղել Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ոչ պաշտոնական պատասխանատուն: Եվ, ինչպես արդեն հայտնի է, այստեղ ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Ըստ լուրերի՝ Գագիկ Խաչատրյանն աշխատել է ԲՀԿ-ի համար, ինչն իմացել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և, բնականաբար, զայրացած է: Լուրեր են պտտվում, որ Խաչատրյանն առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի: «Ժողովուրդը» զրուցեց Գագիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ԲՀԿ-ի համար աշխատել. «Ինչ հարց տվեցիք, իրականությանը չի համապատասխանում, մարզպետին զանգահարեք, ճշտեք: Բայց, որքան տեղյակ եմ, այնտեղ պարտություն չեն կրել, ու դա իմ իրավասության շրջանակներում չէ»,- գրում է թերթը: