AM
17 Մայիս 2012 - 06:16 AMT

«Հայկական ժամանակ». ՍԴ է ներկայացվել ԱԺ պատգամավորի 6 թեկնածուի դիմում

«Հայկական Ժամանակը» գրում է, որ ՀՀ ՍԴ-ն երեկ ստացել է մայիսի 6-ն տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մեծամասնական կարգով պատգամավորի վեց թկնածուների դիմումներ: «Դիմումատու թեկնածուներից հինգը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ են: ՍԴ դիմումներ են ներկայացրել Մանուել Գասպարյանը, Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյանը և Սամվել Հարությունյանը` համապատասխանաբար թիվ 3, 7, 9, 37 ընտրատարածքներից: Գագիկ Ներսիսյանի և Դավիթ Մաթևոսյանի համապատասխանաբար 17 և 38 ԸՏ-ներից դիմումները ՍԴ են ուղարկվել փոստով: Հարությունյանը միակն է, որը չի ներկայացնում Կոնգրեսը: Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել Սամվել Ալեքսանյանի ընտրվելու մասին թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը և կայացնել նոր որոշում` ընտրված ճանաչելով իրեն, մյուսները պահանջել են անվավեր ճանաչել համապատասխան ԸՏ-ի քվերակության արդյունքները»,- գրում է թերթը: