AM
17 Մայիս 2012 - 07:01 AMT

Շրջաններում տեղումներ են սպասվում

Մայիսի 17-ին, 20-21-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության փոխանցմամբ` քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:

Երևանում մայիսի 17-ին, 20-21-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 18-19-ին տեղումների հավանականությունը փոքր է: