AM
17 Մայիս 2012 - 07:08 AMT

«Ժողովուրդ». Մանկապարտեզի վարիչին մեղադրու՞մ են Հաղթանակ գյուղում ՀՀԿ-ի պարտության մեջ

Թերթը գրում է, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստացել, որ թիվ 86 մանկապարտեզի վարիչ Մելանյա Մարտիրոսյանը նախաինֆարկտային ախտանիշներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, քանի որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի աշխատակիցները նրանից հաշիվ են պահաջել, «թե ինչու է ՀՀԿ-ն պարտվել Հաղթանակ գյուղում»: Թերթի տեղեկացմամբ` «իսկապես, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունից եկել էին ստուգման: «Մեր մանկապարտեզի պահակն իր ընտանիքի հետ երկու ամիս է, ինչ ապրում է մանկապարտեզի շենքում, որովհետև պահակի կինն էլ, աղջիկն էլ աշխատում են մանկապարտեզում: Դա ստուգումների ընթացքում բացահայտվեց: Փաստորեն, վարիչն իրավունք չուներ թույլ տալ այդտեղ ապրել: Եվ նա էլ այդ լարվածությունից վատացավ»,- թերթին ասել է մանկապարտեզի մանկավարժ Անահիտ Յայլոյանը: