AM
17 Մայիս 2012 - 07:26 AMT

Նոյեմբերյանում 2 տարեկան աղջիկը վայր է ընկել պատշգամբից

Նոյեմբերյան քաղաքում երեկ երեկոյան երկու տարեկան աղջիկը վայր է ընկել սեփական տան պատշգամբից։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով, իրենք գնացել և գրանցել են արդեն։ 2-ամյա աղջիկը ներկայումս գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և հետազոտություն է անցնում։