AM
17 Մայիս 2012 - 07:37 AMT

Արարատում օձը խայթել է երեխային

Արագածոտնի մարզից ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ մայիսի 16-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակվող, 2009 թ. ծնված Ասպրամ Գինովյանը:

Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը ծանր է: