AM
17 Մայիս 2012 - 07:43 AMT

«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդուն. նա հիվանդանոցում մահացել է

Մայիսի 16-ին` ժամը 09.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա Սամվել Նավոյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: