AM
17 Մայիս 2012 - 08:49 AMT

ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները մոտ 2 ժամ չեն գործել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունն ապահովող կապի խափանման պատճառով ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներն այսօր ժամը 09.00-ից մինչև 10.43-ը չեն գործել:

«Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը և հայտնում, որ կապն արդեն վերականգնվել է և քաղաքացիների սպասարկումն իրականացվում է բնականոն եղանակով»,- նշված է հայտարարույթան մեջ: