Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցով DAAD (գերմանական ակադեմիական փոխանակման) ծրագրի 2012-2013 թվականների ուսումնական տարվա 89 կրթաթոշակների վկայագրերի հանձնումը։
Վկայագրերը հանձնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանց–Յոխեն Շմիդթը, ով իր ուրախությունը հայտնեց տարեցտարի կրթաթոշակ ստացողների մեծացող թվի վերաբերյալ։
Դեսպանը նշեց, որ ուսումնառությունից հետո Հայաստան վերադարձողների թիվը մեծ է։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նույնպես ներկա էր հանձնման արարողությունը, նշեց, որ DAAD ծրագիրը շատ արդյունավետ է և կրթաթոշակ ստացողներին խորհուրդ տվեց հնարավորինս լավ օգտագործել տրված հնարավորությունը։
Աշոտյանը հորդորեց նրանց ուսումնառությունից հետո անպայման վերադառնալ Հայաստան և այստեղ օգտագործել իրենց ստացած գիտելիքները։





