Մանչեսթերի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ «Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա» ծրագրով: Այս մասին հաղորդում են գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի ծառայությունից։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Ա.Բաղդասարյանը երեկ նրանց համար դասախոսություն է կարդացել թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաև Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների և միջազգային հետազոտությունների հարուստ փորձի վերաբերյալ: Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին` Բաղդասարյանը հյուրերին ծանոթացրել է նաև ԳԹԿ բոլոր ստորաբաժանումների աշխատանքային գործառույթներին: Ուսանողներն այսօր իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ:





