Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Բ–ն մատուցվել է սուրբ պատարագ:
Պատարագի արարողությանը մասնակցել են հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից ներկայացուցիչներ և ուխտավորներ: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Համբարձման տոնին նշվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սիսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք:





