Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:
Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: «Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի ունենանք, որ մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը»,- նշել է քաղաքապետը:
«Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրենը նշել է, որ իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ: Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ:





