«Հրապարակը» գրում է, որ ֆեյսբուքյան երիտասարդությունը հիմնականում շատ ծանր է տարել խորհրդարանական ընտրությունները։
«Այստեղ մեծ թիվ են կազմում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ընտրություններից հետո օրեր շարունակ նրանք իրենց հիասթափությունն էին հայտնում ու քարկոծում նման ընտրությունների կազմակերպիչներին և մասնակիցներին, իսկ հիմա արդեն ելքեր են փնտրում։ Եվ հենց այդ փնտրտուքի մեջ էլ ձևավորվել է «Ելք» անունը կրող խումբը, որի նախաձեռնողներից է ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանը, իսկ խմբի մեջ ընդգրկվել են ակտիվ մարդիկ, մտավորականներ, լրագրողներ»,–գրում է օրաթերթը։





