AM
18 Մայիս 2012 - 06:29 AMT

«Չորրոդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ը զրկել է Մանուկ Վարդանյանին պատգամավոր դառնալու հնարավորությունից

Թերթը գրում է, որ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հետևյալ պատասխանն է տվել այն հարցին, թե կշարունակի արդյոք իր գործունեությունը նոր կառավարությունում. «Եթե համարեն, որ իմ ուժերը պետք են` կմնամ, եթե ոչ` դուրս կգամ: Իսկ ընդհանրապես, նախարարներից ո՞վ գիտի՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել, թե չէ»: Հաջորդ հարցին, թե արդյոք վաղօրոք կանխորոշված էր Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկը թիվ 23 ընտրատարաժքում մեծամասնական ընտրակարգով առաջադրումից հետո, նախարարը պատասխանել է «Հետո կասեմ»: Նախարարը նշել է, որ դուրս չի եկել ՕԵկ-ի կազմից: Թերթը գրում է, որ իրականում Մանուկ Վարդանյանը սառեցրել է հարաբերությունները ՕԵԿ-ի հետ, քանի որ կուսակցությունը ոչ միայն զրկեց նրան նախարարական պորտֆել ունենալու, այլև պատգամավոր դառնալու հնարավորությունից: