AM
18 Մայիս 2012 - 06:59 AMT

Սարուխան գյուղի բնակիչներին հեռախոսային կապից զրկողները բերման են ենթարկվել

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները մայիսի 17-ին` ժամը 17.05-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ալիտա Ա.-ին: Ոստիկանությունում պարզել են, որ նա մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 26 մ մալուխ:

Նույն օրը, ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նաև 1948 թ. ծնված Արտեմ Պ.-ն: Պարզվել է, որ նա նույնպես մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 80 մ մալուխ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: