Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայի Էվրո քաղաքում հունիսի 19-ին կազմակերպված ժողովուրդների միջեւ Բարեկամության տոնին: Մինչեւ հունիսի 26-ը տեւող միջոցառմանը ներկայացված են նաեւ Անգլիան, Գերմանիան, Սենեգալը, Ալժիրը, Մարոկոն, Ռուսաստանը, Իտալիան, Նիդերլանդները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, տոնի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեն, որը նաեւ Էվրոյի քաղաքապետն է, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ վերոհիշյալ երկրների դեսպանները: Մինչեւ տոնի ավարտը Էվրո քաղաքի կենտրոնական հրապարակում գործելու են նշված երկրների տաղավարները: Հայաստանի տաղավարում ներկայացված են արհեստագործական իրեր, կազմակերպված է հայկական խոհանոցի համտեսում:





