AM
18 Մայիս 2012 - 07:56 AMT

Արմավիրում հրդեհված բնակարանից փրկարարները դի են դուրս բերել

Մայիսի 18-ին՝ ժամը 07.12-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գայի փողոցի թիվ 15 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել 1924 թ. ծնված Իսրայել Հովսեփյանի դին: