Բարձր է Հայաստանի խոցելիությունը մարդու իմունային անբավարարության վիրուսի համաճարակի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ հիմնադիր, բժիշկ-փորձագետ Հովհաննես Մադոյանը` հավելելով, որ դա հիմնականում պայամանվորված է Ռուսաստան արտագնա աշխատանքով։
Մադոյանի խոսքով, կովկասյան տարածաշրջանն, ի տարբերություն Հարավային Ամերիկայի և արևմտյան զարգացած մի շարք երկրների, որտեղ ՄԻԱՎ–ով վարակվածների թիվը նույնն է մնում ամեն տարի կամ նվազում, մեր տարածաշրջանը ՄԻԱՎ–ի վարակակիրների աճի տեպերով համարվում է ամենաբարենպաստը։
ՄԻԱՎ–ով վարակի 74 դեպք է գրանցվել միայն անցած 4 ամսվա ընթացքում։ Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է դեռև 1988 թվականին, երբ ստեղծվեց ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնը։
14 տարիների ընթացքում եղել է 1226 դեպք, որոնցից 182–ը` 2011 թվակնի ընթացքում։ ՄԻԱՎ ավելի շատ վարակվում են արական սեռի ներկայացուցիչները, կանայք` համեմատաբար քիչ, իսկ վարակակիր երեխաների թիվը ընդամենը 23 –ն է։
ՄԻԱՎ–ով հիվանդների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում` 492 դեպք։
Բժիշկը նաև նշեց, որ հանրապետությունում ՄԻԱՎ–ով ապրող մարդկանց հաշվարկային ընդհանուր թիվը 3500 –ն է։





