Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը հետաձգել է իր այցը Երեւան չեչեն գրոհայինների Ինգուշեթիայի տարածք ներխուժելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները: Ռ.Նուրգալիեւը պետք է Երեւան ժամաներ հունիսի 24-ին` մասնակցելու Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ ՀՀ Ոստիկանության համատեղ Կոլեգիայի նիստին: Նշենք, որ ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկատվության` նախորդ գիշեր մոտ 200 չեչեն գրոհայիններ ներխուժել են հարեւան Ինգուշեթիայի տարածք: Գրոհայինների եւ իրավապահների բախման հետեւանքով կան շատ զոհեր:





