AM
22 Հունիս 2004 - 18:56 AMT

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունաստանը կանի հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրոպայի ակտիվ մասնակցության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «525-րդ թերթը», հայտարարել է այցով Բաքվում գտնվող Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը: Նրա խոսքերով` Հունստանը «ի հեճուկս դժվարությունների, ցանկանում է խնդրի կարգավորումը կողմերի անկեղծ ձգտմամբ եւ կամքով` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»: Կ. Ստեֆանոպուլոսը հավաստիացրել է, որ եվրոպական կառույցների շրջանակներում Հունաստանը կանի հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Եվրոպայի ակտիվ մասնակցության համար: