Ձայների մեծամասնությամբ այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Թերրի Դեւիսը: Հիշեցնենք, որ նա եղել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող: Ինչպես տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, Թ.Դեւիսն իր նոր պարտականություններին կանցնի ընթացիկ տարվա սեպտեմբերից, ինչի կապակցությամբ ուժի մեջ է մնում հունիսի 24-ին նախպատեսված ԵԽԽՎ Քաղաքական կոմիտեում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա ելույթը:





