AM
23 Հունիս 2004 - 16:50 AMT

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԶՈՀՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՆԱՅՊԵՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ

Հունիսի 21-ին ադրբեջանցի սնայպերի կրակոցից զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային ծառայող Ռադիկ Ավետիսյանը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի վրա` Տավուշի եւ Ղազախի շրջանների հատվածում: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին այդ սահմանահատվածում գնդացրային կրակահերթի արդյունքում զոհվել է հայկական բանակի լեյտենանտ Սամվել Վշտունցը: