Իջևանի ոստիկանության բաժին մայիսի 18-ի երեկոյան հաղորդում է ստացվել հիվանդանոցից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներ են ստացել իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է ոստոիկանության պաշտոնական կայքէջը։
«Պարզվել է, որ Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին, 1966 թ. ծնված Գրիշա Ղ.-ի վարած «ՈւՐԱԼ-43203» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով էլ ուղևորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։ Կատարվում է քննություն։





