AM
21 Մայիս 2012 - 06:59 AMT

«ԲՄՎ»–ի 24–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 21–ին Երևանի Սեբաստիա փողոցում «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 084 մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, որից պատճառով 24–ամյա վարորդը` Դավիթ Ավետիսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից` նշելով նաև, որ բժիշկները տուժածի վիճակը ծանր են գնահատել։