AM
21 Մայիս 2012 - 07:50 AMT

«Մազդա»-ի վարորդը մեքենան թողել է վրաերթի վայրում ու դիմել փախուստի

Մայիսի 20-ին՝ ժամը 22.30-ին, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Զաբել Անտաբյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: